Դեպի Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ ձնահյուսի վտանգի պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման նախարարության Ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը որոշել է տրանսպորտի բոլոր տեսակների համար ձնահյուսի վտանգի պատճառով փակել Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն Է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոմբիլային ճանապարհի (խմբ.՝ Ռուսաստանի Դաշնության հետ սահման) Գուդաուրի-Կոբի հատվածում առկա է ձնահյուսի մեծ վտանգ, ինչի պատճառով այդ հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։ Հունվարի 5-ին գերատեսչությունը հայտնել էր, որ ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով Գուդաուրի-Կոբի մայրուղու երթևեկությունը փակ է կցորդիչներով և կիսակցորդիչներով ավտոտրանսպորտի համար։

Ռազմավիրրական ճանապարհն անցնում է գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով և Վլադիկավկազ ու Թբիլիսի քաղաքները միացնում է իրար՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։ Ռուսական հատվածում երթուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա