Տարածաշրջանային

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի, կա 440 տուժած: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

t1.jpg (198 KB)

Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան, տեղական ժամանակով ժամը 04:17-ին: Երկրաշարժից հետո մինչև տեղական ժամանակով ժամը 06:30-ը 42 հետցնցում է գրանցվել: Ամենահզոր հետցնցումը եղել է 6.6 մագնիտուդ: Հետցնցումներից 6-ը եղել են 6 մագնիտուդից բարձր հզորության:

Թուրքիայի տարբեր քաղաքներում երկրաշարժի հետևանքով 100-ից ավելի շենք է ավերվել:

t2.jpg (202 KB)

Երկրում տագնապի ամենաբարձր աստիճանն է հայտարարված:

Ցնցումները զգացվել են մոտակա նահանգներում, մասնավորապես՝ Հաթայ, Օսմանիյե, Ադիըաման, Գազիանթեփ, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Մալաթիա, Ադանա նահանգներում:

t4.jpg (42 KB)

Թուրքիայի իշխանությունները դիմել են միջազգային օգնության:

Երկրի գլխավոր շտաբը աղետի վայր է ուղարկել երկու ինքնաթիռ՝ փրկարարների տեղափոխման համար:

Նշվում է, որ երկրաշարժն ամենաուժգինն է եղել վերջին շուրջ 100 տարիների ընթացքում։ Ցնցումների հետևանքով Թուրքիայի տարածքում հարյուրավոր շենքեր են փլուզվել։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում