Տարածաշրջանային

Իրանը պատրաստակամ է խորացնել Վենեսուելայի հետ հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Իրանը պատրաստակամ է խորացնել Վենեսուելայի հետ հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը և Վենեսուելայի ԱԳ նախարար Իվան Գիլ Պինտոն Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ընդլայնել Իրանի և հարավամերիկյան երկրի միջև երկկողմ կապերը՝ բոլոր ոլորտներում։ Նա պնդել է, որ Իրանը սահմաններ չունի Վենեսուելայի հետ իր հարաբերությունները զարգացնելու համար։

Անդրադառնալով երկու երկրների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին` Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Իրանը և Վենեսուելան պետք է համակարգված ջանքեր գործադրեն պատժամիջոցները վերացնելու համար, միաժամանակ, այս առումով նա կոչ է արել իրականացնել երկկողմ համաձայնագրերը:

Իվան Գիլ Պինտոն էլ նշել է, որ Իրանը և Վենեսուելան վերջին տարիներին խոշոր գործընկերներ են եղել երկկողմ և միջազգային խնդիրների հանգուցալուծման առնչությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում