Հասարակական

Տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձի ներքնազգեստում թմրանյութ է հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

Տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձի ներքնազգեստում թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 3-ին,ժամը 12:45-ի սահմաններում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձ Վ.Շ.-ն:

ՔԿԾ (2).jpg (87 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, նրա ներքնազգեստում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,80 գրամ քաշով շագանակագույն զանգված և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 1,35 գրամ քաշով սպիտակ զանգված:

«Ըստ կալանավորված անձի բանավոր հայտարարության՝ հայտնաբերված զանգվածները թմրամիջոցներ են և նախատեսված են եղել անձնական օգտագործման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՔԿԾ.jpg (141 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում