Իրանը մշակել է արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու ծրագիր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մշակել Է տիեզերական ուժերի զարգացման ծրագիր, որը նախատեսում է երկրամերձ ուղեծիր արձակված արբանյակների զանգվածի ավելացում մինչև 4 տոննա և դրանք գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու հնարավորության ապահովում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Իրանի պաշտպանության նախարարության տիեզերական խմբի պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ահմադ Հոսեյնին նշել է, որ արբանյակները գեոստացիոնար ուղեծիր դուրս բերելու անհրաժեշտությունը պայմանավորված է Իրանի կարիքներով։

«Նախկինում պաշտպանության նախարարությունը տարբեր ժամանակներում ուղեծիր Է դուրս բերել չորս արբանյակներ: Բայց հիմնականում դրանք եղել են մինչև 50 կգ զանգվածով սարքեր, որոնք դուրս են բերվել 250-450 կմ բարձրության վրա։ Այժմ մեր կարիքները թելադրում են 100 կգ-ից մինչև 4 տոննա զանգվածով արբանյակներ երկրամերձ ուղեծիր արձակելու և դրանք մինչև 36 հազար կմ բարձրությամբ ուղեծիր (գեոստացիոնար ուղեծիր) դուրս բերելու անհրաժեշտությունըե, - մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը։

«Պլանավորվում է, որ չորս տարի անց Իրանի պաշտպանության նախարարությունը կունենա ամբողջ անհրաժեշտ սպեկտրի արբանյակները, տանող հրթիռներիը, տիեզերակայանները և ուղեծրային կայանները: Տանող հրթիռների կատարելագործման բնագավառում մենք աշխատում ենք «Սիմուրգ» և «Զուլ Ջանա» տիպի արտադրանքների արդիականացման համար, որի արդյունքները շուտով կհրապարակվեն», - հավելել Է նա։

Պաշտոնյան հավելել է, որ այս տարի (խմբ.՝ ըստ իրանական տոմարի՝ այն սկսվել է 2022 թ. մարտի 21-ին) հաջողությամբ փորձարկվել է «Սաման» տիեզերանավը, որը մշակվել է Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կողմից և նախատեսված է արբանյակները մի ուղեծրից մյուսը տեղափոխելու համար։

«Մենք մտադիր ենք հասնել միաժամանակ մինչև 10 արբանյակ արձակելու հնարավորության: Ուստի որոշում Է ընդունվել նոր տիեզերակայան ստեղծել երկրի հարավ-արևելյան Չաբահարի շրջանում, բացի Սեմնանի նահանգում գործող տիեզերակայանից: Նախագծվում է «Սորուշ» տանող հրթիռը, որը պետք է ապահովի արբանյակների դուրսբերումը գեոստացիոնար ուղեծիր, և որի առաջին արձակումը նախատեսված է 2025-2027 թվականներին», - նշել է Հոսեյնին։

Իրանն իր տիեզերական ծրագիրն սկսել Է իրականցնել է 2004 թ.-ին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին Իրանն աշխարհի այն ինը երկրներից մեկն Է, որոնք արբանյակներ են արտադրում:

Իրանը ՄԱԿ-ի՝ 1959 թ.-ին ստեղծված Տիեզերական տարածության խաղաղ նպատակնեով օգտագործման կոմիտեի 24 հիմնադիր երկրներից մեկն է: 2017 թ.-ին Իրանում բացվել Է Իմամ Խոմեյնիի անվան տիեզերական կենտրոնը՝ ազգային օդատիեզերական արդյունաբերության խնդիրները լուծելու համար:

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա