Սպորտ

Հովհաննես Հարությունյանը ևս մեկ մրցաշրջան կմնա «Փյունիկ»-ում

2 րոպեի ընթերցում

Հովհաննես Հարությունյանը ևս մեկ մրցաշրջան կմնա «Փյունիկ»-ում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մեկ տարով երկարաձգվել է պայմանագիրը ակումբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ակումբի հետ կմնա մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:

«Շատ ուրախ եմ «Փյունիկի» հետ նոր պայմանագիր կնքելու համար: Շնորհակալ եմ բոլորին վստահության ու ջերմ վերաբերմունքի համար: Մեր առջև մեծ մարտահրավերներ են դրված, բայց ամենակարևորը պետք է շարունակենք հաղթել ու երկրպագուներին անմոռանալի պահեր պարգևել»-ասել է Հարությունյանը նոր պայմանագիր ստորագրելուց հետո:

Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» էր վերադարձել 2021-ի ձմռանը` օգնելով թիմին նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները, ինչպես նաև կարևոր դեր խաղալով հայկական ֆուտբոլի համար պատմական եվրագավաթային մրցաշրջանում: 23-ամյա ֆուտբոլիստը անցած տարվա նոյեմբերին հատեց 100 հանդիպման շեմը ակումբի կազմում: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նախորդ տարվա արդյունքներով նա ընդգրկվեց նաև«Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում