ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը խորացնում են համագործակցությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հրավերով փետրվարի 1-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Աննա Ասատրյանը և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը ներկայացրել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների ուսումնասիրության բնագավառում ինստիտուտի կատարած աշխատանքները:

Քննարկվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև համագործակցության հետագա խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակը: Որոշվել է նմանատիպ հանդիպում-քննարկումները դարձնել պարբերական:

Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական կապերը, այդ թվում` արվեստագիտության ոլորտում: Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Մոսկվայի Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի ջանքերով 2022 թվականի մայիսի 20-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Ռուսաստան-Հայաստան: Երկխոսություն արվեստի լեզվով» բարեկամական երեկոյի կազմակերպումն ու անցկացումը, որի ընթացքում տեղի է ունեցել «Россия – Армения. Диалог на языке искусства» բացառիկ համարի շնորհանդեսը և կնքվել է համագործակցության պայմանագիր ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Պավել Տրետյակովի անվան բարեգործական հիմնադրամի միջև:

Սերգեյ Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել նպաստել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի՝ ռուսաստանյան կառույցների հետ կապերի հետագա ամրապնդմանը: Նա ընդգծել է ինստիտուտի կատարած աշխատանքի կարևորությունն ինչպես հայ արվեստի, այնպես էլ հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների ուսումնասիրության բնագավառում:

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կողմից դեսպանին են նվիրվել ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ վերջին ամիսներին հրատարակված արժեքավոր աշխատություններ, այդ թվում Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորը (2022), որտեղ լայնորեն ներկայացված է XVIII և XIX դարերի ռուսական կերպարվեստը, «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» (տեքստի հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտքարտուղար, արվեստագիտության թեկնածու Մարգարիտա Քամալյան) եռալեզու պատկերագիրքը (2022), որը նվիրված է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ Փարավոն Միրզոյանի դիմանկարչության ուսումնասիրությանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Բեքարյանի «Армения в судьбе Джорджа Байрона» (2023) մենագրությունը, ինչպես նաև Արարատ Աղասյանի «Ռուսական պոեզիայի գանձարանից (թարգմանություններ)» ժողովածուն (2013):

Հայերեն Русский

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքումհայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին

ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս