Հասարակական

Ուսուցիչների և խորհուրդների անդամների բարեվարքության կանոնների նախագիծը քննարկվել է ԿԳՄՍ նախարարությունում

4 րոպեի ընթերցում

Ուսուցիչների և խորհուրդների անդամների բարեվարքության կանոնների նախագիծը քննարկվել է ԿԳՄՍ նախարարությունում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը) սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը: Հանրային քննարկմանը մասնակցել են կրթական ոլորտի ներկայացուցիչները, այդ թվում՝ տնօրեններ, ուսուցիչներ, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների` ոլորտը համակարգող ստորաբաժանումների աշխատակիցներ:

Ըստ աղբյուրի՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել նախագծի շուրջ հետաքրքրություն ցուցաբերելու համար և նշել, որ նախագիծը տեղադրված է հանրային քննարկման էլեկտրոնային հարթակում, սակայն շատ կարևոր է նաև քննարկման դեմ առ դեմ ձևաչափը, որը հնարավորություն կտա լսելու առաջարկներն ու նկատառումները, կատարելագործելու և լրամշակելու փաստաթուղթը:

«Փաստաթուղթը մշակելիս փորձ է արվել անդրադառնալ շահակից բոլոր կողմերին՝ ինչպես դպրոցի կառավարման մարմնին, այնպես էլ մանկավարժներին ու աշակերտներին, քանի որ էթիկապես ճիշտ կառուցված հարաբերությունները հնարավորություն կտան բարելավելու կրթության որակը, բարձրացնելու բոլոր կողմերի՝ առավել արդյունավետ աշխատելու մոտիվացիան»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նշվում է, որ Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը հակիրճ ներկայացրել է նախագծի ընդհանուր դրույթները՝ ընդգծելով, որ նախագիծը հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների գործունեությունը կարգավորող յուրահատուկ վարքականոն է, որն ուրվագծում է հարաբերությունների այն ոլորտը, որը չի կանոնակարգվում իրավական նորմերով:

«Նախագիծը մշակվել է՝ համագործակցելով շահագրգիռ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Բարեվարքության կանոնների մշակման և դպրոց ներմուծելու առանցքային նպատակն է լավագույն կրթական միջավայրի ձևավորմանը նպաստելը»,- ասել է Արսեն Բաղդասարյանը:

Հանդիպմանը ներկաները բարձրաձայնել են նախագծի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ներկայացրել առաջարկներ, որոնց առնչությամբ տրվել են պարզաբանումներ: Հիմնական հարցերը վերաբերել են կառավարման խորհուրդների բովանդակության վերանայման, փաստաթղթի կիրառելիության ապահովման, չափելիության, վերահսկողական գործիքների ներդրման, կարգապահական պատասխանատվության միջոցների բացակայության խնդիրներին, ինչպես նաև ձևակերպումների վերանայման անհրաժեշտությանը:

Քննարկման մասնակիցներին առաջարկվել է բոլոր նկատառումները ներկայացնել գրավոր, որոնք, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն նախագիծը լրամշակելիս:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հիշեցնում է, որ նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները հնարավոր է ներկայացնել www.e-draft.am տեղեկատվական հարթակում մինչև փետրվարի 11-ը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում