Հասարակական

Ոստիկանությունը Լոռու մարզում իրականացված գործողության արդյունքում հայտնաբերել է զենք-զինամթերք և թմրանյութեր

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը Լոռու մարզում իրականացված գործողության արդյունքում հայտնաբերել է զենք-զինամթերք և թմրանյութեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Լոռու մարզային վարչության և ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության աշխատակիցները փետրվարի 2-ին իրականացրել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խուզարկվել են մի քանի տասնյակ բնակարաններ ու տրանսպորտային միջոցներ, ձերբակալվել են մի խումբ անձինք։

Նշվում է, որ հատուկ միջոցառման արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կես կիլոգրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված, ատրճանակներ, տարբեր տեսակի հրացաններ, տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ, դանակներ, սվին, զրահաբաճկոն և այլն։

Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ միջոցառումները, որոնք միտված են հանցավորության դեմ պայքարին, շարունակական են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում