Տարածաշրջանային

Իրանը մեղադրում է Իսրայելին Սպահանի զինամթերքի գործարանի վրա ԱԹՍ-ով հարձակման մեջ

1 րոպեի ընթերցում

Իրանը մեղադրում է Իսրայելին Սպահանի զինամթերքի գործարանի վրա ԱԹՍ-ով հարձակման մեջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մեղադրել է Իսրայելին Սպահան քաղաքի ռազմական օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման փորձի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է՝ բացահայտումները ցույց են տալիս, որ Իսրայելը պատասխանատու է այդ ագրեսիայի փորձի համար: Նա նաև ասել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում վճռականորեն պատասխանել Իսրայելի ցանկացած սպառնալիքի կամ անօրինական գործողության:

Իսրայելը ոչ հաստատել, ոչ հերքել է հարձակման հետևում կանգնած լինելը :

Սպահանում հունվարի 28-ին անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել էր ԱԹՍ-ները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում