Իրանը պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման պատասխանատու Է համարում Իսրայելին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված հարձակման նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում Է Իսրայելը, հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: այսօր հաղորդում է ISNA-ն։

«Նախնական հետաքննության (արդյունքները) վկայում են, որ սիոնիստական ​վարչակարգն Է (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը) պատասխանատվություն կրում Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա ահաբեկչական հարձակման համար, այս վարչակարգի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և դատապարտվում են»,- մեջբերել է ISNA գործակալությունը Իրավանիի նամակը, որն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին։

«Իրանն օրինական և անկապտելի իրավունք ունի՝ ապահովելու իր ազգային անվտանգությունը և կոշտ հակազդելու սիոնիստական վարչակարգի կողմից ցանկացած սպառնալիքի կամ իրավազանցման ամեն անգամ, երբ դա անհրաժեշտ համարի»,- ընդգծել է Իրավանին։

Ինչպես գրում Է ISNA գործակալությունը, Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին, երեկոյան ժամը 23:30-ի սահմաններում Սպահան քաղաքում անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարձակումը ձախողվել է։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա