Հասարակական

Չինաստանի Ինտերպոլի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

1 րոպեի ընթերցում

Չինաստանի Ինտերպոլի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 31-ին Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տեղափոխվել Չինաստանի քաղաքացի Ման Մ.-ն: Նա 2016 թ. մարտի 29-ից Չինաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ըստ աղբյուրի՝ հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո և դատախազությանը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում