Սաակաշվիլին կտակել է, որ իրեն թաղեն Ուկրաինայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր կայացած դատական ​​նիստում հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Ես բացարձակապես համոզված եմ մեր հաղթանակի հարցում, սակայն եթե չապրեմ մինչև այդ հաղթանակը, որն այդքան մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում: Այն պատկանում է Ուկրաինային», - դատի ժամանակ տեսակապի միջոցով ասել է Սաակաշվիլին Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայից, որտեղ նա բուժման կուրս է անցնում։

Սաակաշվիլին խոսել է ուկրաիներեն: Նրա խոսքը թարգմանել է դատարան հրավիրված թարգմանչուհին: Ելույթի ավարտից հետո Վրաստանի նախկին ղեկավարը բարձրացրել է UKRAINIAN մակագրությամբ մարզաշապիկը և մասամբ մերկացրել որովայնը, որպեսզի ցույց տա, թե որքան վատ է ինքը:

Դատավոր Գիորգի Արևաձեի՝ սննդամթերքի ու դեղորայքի հասանելիության մասին հարցին Սաակաշվիլին դրական է պատասխանել։

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր անցկացնում Է հերթական նիստն առողջական վիճակի պատճառով Սաակաշվիլիին ժամանակավոր կամ լրիվ ազատ արձակելու՝ նրա փաստաբանների միջնորդության առնչությամբ։

Նիստում նախատեսում են լսել առողջապահության ոլորտի մասնագետների, ինչպես նաև «Վիվամեդ» կլինիկայի բժիշկներին։ Անցյալ տարի «Էմպատիա» ոչ կառավարական կազմակերպության փորձագետները Սաակաշվիլիի օրգանիզմում հայտնաբերել էին ծանր մետաղներ, այդ թվում՝ սնդիկի հետքեր։

Նրանց տվյալներով՝ քաղաքական գործիչն ունի 10 ախտորոշում, որոնք անհամատեղելի են բանտարկության հետ։ Վրաստանի արդարադատության նախարարության Հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Սահակաշվիլիից վերցված անալիզները ցույց են տվել թունավոր նյութերի բացակայություն։

Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ նախկին նախագահը ձևացնում է, թե հիվանդ է։ Անցյալ տարվա դեկտեմբերից Թբիլիսիի քաղաքային դատարանը քննում է Սաակաշվիլիի առողջական վիճակի պատճառով նրան ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Հայերեն Русский

ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

Քաղաքական տարաձայնությունները պետք է վերածվեն ավելի լավ որոշումների. ՀՀ նախագահի ելույթը՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստում

ԱԺ երեք խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին

ԱԺ առաջին նստաշրջանի մեկնարկին տեղի ունեցավ պատգամավորների երդման արարողությունը

Սահմանադրության համաձայն՝ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրը ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Կնյազ Հասանովը պատգամավորներին կոչ է արել միասնական լինել և տարաձայնությունները մի կողմ դնել

Մեկնարկել է իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը

Երկու ընկերոջ անկեղծ զրույցները՝ մշակութային բացահայտումների առիթ. լույս է տեսել Հովհաննես Այվազյանի՝ Տիգրան Մանսուրյանին նվիրված գիրքը

Հայաստանի առաջատար բուտիկ գինեգործարաններից մեկը՝ Վան Արդին, ներկայացրել է իր երեք նոր գինիները, ինչպես նաև՝ երկար սպասված գինու ակումբը

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում բակային շաբաթօրյակ է անցկացվել