Հասարակական

Կումայրիի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք

1 րոպեի ընթերցում

Կումայրիի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հունվարի 27-ին բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու երկու դեպք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

«Իրացնելով հավաստի տվյալները՝ նրանք Գյումրու Շահումյան փողոցում հայտնաբերեցին, ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին Բայանդուր գյուղի 27-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց բույսի կանաչավուն զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Նույն օրը Գյումրու Շահումյան փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց 54-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ քրեական հետախույզները հայտնաբերեցին չորացված շագանակագույն զանգված: Ձերբակալվածի հայտնածով՝ այն թութունից և կանեփից պատրաստված թմրանյութ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տղամարդիկ և դեպքերի վերաբերյալ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում