Սաակաշվիլիին տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին օրհասական վիճակում պալատից տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք, ասել է նրա հիմնադրած «Միավորված ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիորգի Չիլաձեն։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Ես հենց նոր խոսել եմ անձնական բժշկի հետ… Նախագահի (խմբ.՝ նախկին նախագահ Սաակաշվիլիի) առողջական վիճակը օրհասական Է, նրա կյանքը փրկելու համար կարևոր է, որպեսզի նա տեղափոխվի վերակենդանացման բաժանմունք։

Այս պահին վերակենդանացման բաժանմունքը պատրաստվում է»,- լրագրողներին հայտնել է Չիլաձեն։ Սաակաշվիլիի ընտանիքի անդամներն ամեն օր հայտնում են քաղաքական գործչի ծանր վիճակի մասին։ Ավելի վաղ անկախ բժիշկները հայտնել էին, որ Սաակաշվիլին թունավորվել Է ծանր մետաղներով։ Թբիլիսիի քաղաքային դատարանում քննարկվում է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետի իրագործումը հետաձգելու հնարավորության շուրջ գործը՝ արտասահմանյան կլինիկայում նրա բուժման նպատակով։

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում 2021 թ. հոկտեմբերի 1-ին, նա անցնում Է մի քանի քրեական գործերով։ Քաղաքական գործիչը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով։ Առաջին դեպքում Սաակաշվիլին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, երկրորդում՝ 6 տարվա։

Բացի այդ, նա մեղադրյալ Է 2007 թ. նոյեմբերի 7-ի ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ծեծուջարդի և պետբյուջեի միջոցների վատնման գործերով. դրանք դեռ քննվում են դատարանների կողմից։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Սաակաշվիլին դեռ երկար կմնա բանտում, նա կկրի ամբողջ սահմանված պատիժը։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա