Հասարակական

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթ

4 րոպեի ընթերցում

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հաշվապահական հաշվառման խմբի ղեկավարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղամաս 30/1): «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։

Հայտարարության մեջ ասվում է. «Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2023 թվականի փետրվարի 01-ը ներառյալ:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 03-ին՝ ժամը 11:00-ին, հասցե՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ, ք. Երևան, Տերյան 89):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 07-ին՝ ժամը 11:00-ին, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):

Հիմնական աշխատավարձը 267․072 (երկու հարյուր վաթսուն յոթ հազար յոթանասուն երկու) ՀՀ դրամ է:

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Էջմիածին, Չոբանքարա):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2023 թվականի փետրվարի 03-ը ներառյալ:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 17-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում, ք. Երևան, Տերյան 89:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 21-ին՝ ժամը 11:00-ին, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):

Հիմնական աշխատավարձը 267․072 (երկու հարյուր վաթսուն յոթ հազար յոթանասուն երկու) ՀՀ դրամ է:

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր հոգեբանի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Էջմիածին, Չոբանքարա):

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2023 թվականի փետրվարի 03-ը ներառյալ:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 24-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում, ք. Երևան, Տերյան 89:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի մարտի 28-ին՝ ժամը 11:00-ին, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքում (ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63):

Հիմնական աշխատավարձը 267․072 (երկու հարյուր վաթսուն յոթ հազար յոթանասուն երկու) ՀՀ դրամ է:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց 63, հեռախոսահամար՝ 060-37-37-55, էլեկտրոնային փոստի հասցե՝ kadrer@penitentiary.am):

Մանրամասները՝ www.penitentiary.am կայքում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում