Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ստամբուլի կենտրոնում հնարավոր ահաբեկչությունների վտանգի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել է Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հնարավոր հարձակումների վտանգի մասին։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից:

«Դեսպանատան տվյալներով՝ եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ​​ներկայացուցչությունները և այլ վայրեր, որտեղ հաճախում են արևմտյան երկրների քաղաքացիները, կարող են դառնալ ահաբեկչական հարձակումների օբյեկտ։ Հարձակումների վտանգը հատկապես վերաբերում է այնպիսի վայրերին, ինչպիսիք են Բեյօղլու թաղամասը, Գալաթա պատմական թաղամասը, Իսթիքլալ փողոցը և Թաքսիմ հրապարակը: ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նման վայրեր այցելելուց, խուսափել փողոցներում կուտակումներից և հետևել տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններին և դիվանագիտական ​​առաքելության կայքի տեղեկատվությանը»,-նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский Türkçe

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը