Հասարակական

Գլխավոր դատախազը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ներկայացրել է դատախազների իրավական կրթության զարգացման ուղղությունները

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ներկայացրել է դատախազների իրավական կրթության զարգացման ուղղությունները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս, դոցենտ Աննա Վարդապետյանը Ֆակուլտետի գիտխորհրդի նիստում, դեկան Գագիկ Ղազինյանի հրավերով, ներկայացրել է դատախազների իրավական կրթության զարգացման հայեցակարգային ուղղությունները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, գլխավոր դատախազը կարևորել է այդ ոլորտում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ համագործակցությունը և այդ համատեքստում անդրադարձել Իրավագիտության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի վերանայման հնարավորությանը: Աննա Վարդապետյանը, մասնավորապես, առաջարկել է կիրառել լսարանում պրակտիկ մասնագետի և տեսաբանի համակցված աշխատանքի ձևաչափը՝ շեշտը դնելով մինչդատական և դատական փուլերում դատախազական աշխատանքի համար անհրաժեշտ հմտությունների, այդ թվում՝ փաստաթղթերի հետ աշխատանքի հմտությունների վրա:

Ըստ աղբյուրի՝ գլխավոր դատախազի տեղակալ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանն իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է դատախազների կրթության բարեփոխումների՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից մշակվող հայեցակարգը, ինչպես նաև Դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի բարեփոխումների աշխատանքները՝ ընդգծելով, որ փոխվել են ոչ միայն տպագրվող հոդվածին ներկայացվող պահանջները, այլ նաև խմբագրական խորհրդի կազմը. այն ներկայում կազմված է միջազգային հեղինակավոր իրավաբաններից:

Նշվում է, որ գիտխորհրդի նիստում քննարկվել է նաև Դատախազության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման հեռանկարը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել 2023 թվականի ընթացքում Հայաստանի դատախազության 105-ամյակի կապակցությամբ համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում