Մշակույթ

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը 2023 թվականին նշելու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմ: Այս մասին«Արմենպրես»-ը տեղեկացավ «e-gov.am» կայքէջից։

Վարչապետը նաև հանձնարարել է 1-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում