Հասարակական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը դասախոսությամբ է հանդես եկել ապագա հետաքննող լրագրողների առջև

5 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Անդրեասյանը դասախոսությամբ է հանդես եկել ապագա հետաքննող լրագրողների առջև

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հյուրընկալվել է «Հետք» մեդիա գործարանում: Նախարարը հանդես է եկել դասախոսությամբ՝ կրթության ոլորտի բարեփոխումների թեմայով, պատասխանել ապագա հետաքննող լրագրողների հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ներկայացնելով կրթության ոլորտում կատարվող համակարգային փոփոխությունները՝ նախարարը մանրամասնել է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող պետական համալիր ծրագրերը: Նրա խոսքով՝ առաջինը ուսուցիչների վարձատրությունը բարձրացնելու համալիր ծրագրերն են, որոնք փոխկապակցված են մասնագիտական զարգացման հետ: Այդ ծրագրերից մեկը կամավոր ատեստավորման համակարգն է, որի հիմքում առարկայական գիտելիքի իմացությունն է, մյուսը՝ տարակարգի մեխանիզմն է, որն հիմնված է ուսուցչի մանկավարժական հմտությունների վրա: «Այս երկու ծրագրերն էլ ենթադրում են հավելավճարի տրամադրում և նպատակ ունեն խթանել ուսուցչի մասնագիտական աճը:

Մենք ունենք առանձնահատուկ դեպքեր, երբ համընդհանուր բարելավումների ազդեցությունը նկատելի չէ: Խոսքը գյուղական փոքր՝ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների մասին է, որտեղ դասավանդվող ժամաքանակները քիչ են: Նման դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների մոտ 30 տոկոսը: Այս դպրոցներում բոլոր ուսուցիչներն այս տարվանից սկսած հավելավճար են ստանալու: Նույն մոտեցումը կիրառվում է նաև բնագիտական առարկաների ուսուցիչների համար, քանի որ հատկապես այս ուղղությամբ մենք ունենք ուսուցիչների պակաս:

Երկրորդ՝ պետք է աշխատանք տարվի մանկավարժ դառնալու մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ: Դրանով պետք է զբաղվեն դպրոցների մասնագիտական կողմնորոշման ակումբները, որոնք, ըստ հանրակրթության պետական նոր չափորոշչի, պարտադիր են և գործելու են բոլոր դպրոցներում: Բնականաբար, մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որ ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը մեծանա և այդ նպատակով նախատեսում ենք բուհական կրթաթոշակների տրամադրում, որով բարձրագույն կրթության ամբողջական ծախսի հատուցում կապահովվի: Ներդրել ենք նաև կրկնակի մասնագիտացումների շնորհման համակարգ, որով նույն մասնագետին երկու առարկայի դասավանդման որակավորում է շնորհվելու՝ օրինակ` կենսաբանության և քիմիայի կամ ֆիզիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ: Արդեն այս տարվանից այս համակարգով ընդունելություն է արվելու:

Հաջորդ քայլը ուսուցչի աշխատանքի կառուցվածքի փոփոխությունն է: Ներկայում մեկ դրույք ծանրաբեռնվածությունը շաբաթական 22 դասաժամ է կազմում, ինչը մեծ բեռնվածություն է: Ստացվում է, որ ուսուցիչն անընդհատ պետք է դասարան մտնի, իսկ օրինակ` գնահատման, հավելյալ այլ աշխատանքի համար ժամանակ չի ունենում: Նոր չափորոշչով ուսուցչի ծանրաբեռնվածությունը նվազեցվում է՝ դրույքաչափը կրտսեր դպրոցում սահմանվում է շաբաթական 18, իսկ միջին և ավագ դասարաններում` 20 դասաժամ:

Հաջորդ ուղղությունը մասնագիտական զարգացման քաղաքականության փոփոխությունն է: Մինչ այժմ գործող պարտադիր ատեստավորման համակարգն ընդհանուր էր բոլորի համար: Բոլոր ուսուցիչներն անցնում էին նույն վերապատրաստումները՝ անկախ իրենց կարիքից, փորձառությունից, ունեցած հմտությունից: Մենք անգամ ունեցել ենք դեպք, երբ նույն ուսուցիչը, որը եղել է տվյալ ծրագրով վերապատրաստող, հետագայում ինքն է անցել նույն վերապատրաստման դասընթացը, քանի որ դա օրենքի պահանջ էր: Այս համակարգը ևս ամբողջությամբ վերանայվել է: Ուսուցչի ատեստավորումն ու վերապատրաստումը, որի համար պետությունն ամեն տարի գումարներ է հատկացնում, պետք է հիմնված լինի ուսուցչի մասնագիտական կարիքի վրա»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ մասնագիտական կարիքի բացահայտումն արվելու է գնահատման միջոցով:

Ըստ աղբյուրի՝ նա նաև նշել է, որ մասնագիտական զարգացման առաջնային ուղղություն է դիտվում ներառական կրթության հմտությունների ապահովումը: Այդ նպատակով փոփոխվել են ֆինանսավորման սկզբունքները, ներդրվել է ուսուցչի օգնականի ինստիտուտը, որի արդյունավետության բարձրացումն օրակարգային հարցերից է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բուհերի ակադեմիական ազատությունների, բուհական կրթական ծրագրերի և դասագրքերի, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերությունների վերաբերյալ հարցերին:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում