Լրագրողների նկատմամբ բռնությունների ու ճնշումների դեպքերի նվազում է նկատվում. ԽԱՊԿ զեկույց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2022 թվականի տարեկան զեկույցը՝ կապված Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների հետ։ Ըստ զեկույցի՝ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերի նկատելի նվազում է գրանցվել: Մասնավորապես, լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների 18 դեպք գրանցվել է 2021 թվականին, 2022-ին՝ 14: ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքեր 2021 թվականին եղել են 108-ը, 2022 թվականին՝ 55:

«2022 թվականը մի քիչ ավելի հանգիստ տարի էր, քան 2021-ը: Լարվածությունները, բախումները, թեպետ, երկրորդ եռամսյակում կտրուկ աճեցին, սակայն մնացած եռամսյակներն ավելի հանգիստ են եղել: Եվ դրանով է պայմանավորված բռնությունների ու ճնշումների նվազումը: Թեպետ, այստեղ կցանկանայի նշել, որ սա ամենևին չի նշանակում, որ իրավիճակի սրացման պարագայում նորից այդ ալիքը չի բարձրանա: Ինստիտուցիոնալ առումով, որ դիտարկում ենք, ապա տեսնում ենք, որ մեծ հաշվով ոստիկանության մոտեցումները չեն փոխվել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Աշոտ Մելիքյանը:

Ի տարբերություն վերը նշված դրական միտումերի՝ բացասական միտում է նկատվում տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի պահպանման հետ կապված: Մասնավորապես, կոմիտեն 2022 թվականին գրանցել է այդ իրավունքի խախտման 115 դեպք, որը 16-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Կոմիտեն ընդգծում է, որ պետական մարմինների կողմից ԶԼՄ-ների հարցումների անհարկի մերժումը, ինֆորմացիայի տրամադրման անհիմն ձգձգումը, պատասխանների ամբողջական չլինելը կամ հարցերի էությանը չհամապատասխանելը սովորաբար պատճառաբանվում են պետական կամ ծառայողական գաղտնիքի առկայությամբ, ինչը ոչ միշտ է հիմնավոր լինում։ Աշոտ Մելիքյանը նշեց, որ տեղեկությունների պակասը, որպես կանոն, ավելացնում է ապատեղեկատվության տարածման հնարավորությունն ու հավանականությունը։

Կոմիտեն մտահոգիչ է համարում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ արհամարհական և վիրավորական պահվածքի դեպքերը որոշ պաշտոնյաների ու իրավապահ մարմինների ծառայողների կողմից։

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան