Տարածաշրջանային

Վրաստանում փորձարկել են տեղական արտադրության առաջին ԱԹՍ-ները

2 րոպեի ընթերցում

Վրաստանում փորձարկել են տեղական արտադրության առաջին ԱԹՍ-ները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարի, ներքին գործերի նախարարի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ մասնակցել է լեհական կողմի հետ համատեղ արտադրված առաջին փորձնական անօդաչու թռչող սարքերի գործարկմանը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունը։

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկա է գտնվել անօդաչու թռչող սարքերի փորձնական թռիչքին, որոնք արտադրվել են վրաց-լեհական ձեռնարկությունում: Մարտական ​​և հետախուզական անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ են իրականացրել փորձնական թռիչքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Փորձնական թռիչքները կատարել են Warmate (Կամիկաձե) մարտական և FLYEYE հետախուզական ԱԹՍ-ները՝ արտադրված DELTA-WB ընկերության կողմից։ Հաղորդագրությունում նշվում է, որ Warmate-ը ,թափառողե զինամթերք է, որն ունի թիրախների ոչնչացման բարձր արդյունավետություն և ճշգրտություն։

Այն կարող է կրել տարբեր մարտագլխիկներ։ FLYEYE-ն իր հերթին կարող է հետախուզական խնդիրներ կատարել բարդ կլիմայական պայմաններում, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հարձակման ժամանակ։ Անօդաչու սարքը տվյալներ է ստանում, վերլուծում, այնուհետև իրական ժամանակում հաղորդում դրանք գետնին գտնվող անձնակազմին։

Ավելի ուշ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն հայտնել է, որ իշխանությունները նախատեսում են ապրիլից սկսել այդ անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրությունը։ Վրաստանում ԱԹՍ-ների արտադրություն սկսելու ծրագրերը քննարկվել են 2021 թվականին։

2022 թվականի նոյեմբերին հայտնի Էր դարձել, որ Լեհաստանի WB Electronics ընկերությունը և Վրաստանի Delta պետական ​​ռազմական գիտատեխնիկական կենտրոնը ստեղծել են համատեղ ձեռնարկություն, որը կարտադրի անօդաչու թռչող սարքեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում