Հասարակական

Արդարադատության նախարար Մինասյանը ՀԿԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարար Մինասյանը ՀԿԱԾ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Սերգեյ Մեղրյանին՝ կատարված աշխատանքի համար և ընդգծել, որ մեկնարկած բարեփոխումները շարունակական են լինելու:

Ըստ աղբյուրի՝ Գրիգոր Մինասյանը հույս է հայտնել, որ նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն իր ունեցած աշխատանքային փորձն ու գիտելիքները կներդնի Ծառայությունում առկա խնդիրները լուծելու և բարեփոխումները կյանքի կոչելու համար: «Հատկանշական է, որ Արսեն Մնացականյանն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունի հարկադիր կատարման ոլորտում: Լիահույս եմ, որ Ծառայության աշխատակազմն սատար կկանգնի պարոն Մնացականյանին՝ ստանձնած պաշտոնում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար»,- իր խոսքում նշել է նախարար Մինասյանը:

Նշվում է, որ Արսեն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել, որ բոլոր ջանքերը կներդրվեն բարեփոխումների կատարման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում