Խաչանովին ոչ ոք չի ասել դադարեցնել Արցախին աջակցող հաղորդագրությունները՝ չնայած Ադրբեջանի գրությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից Կարեն Խաչանովն ասում է, որ թենիսի առաջնության կազմակերպիչները իրեն չեն ասել, որ դադարեցնի Արցախին աջակցող ուղերձներ գրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ավստրալիական 7News պարբերականը:

Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի 26-ամյա թենիսիստը խաղից հետո հեռուստատեսային տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել է այնպիսի հաղորդագրություններ, ինչպիսիք են՝ «Ամո՛ւր մնա, Արցախ» և «Շարունակի՛ր հավատալ մինչև վերջ: Արցա՛խ, դիմացի՛ր»։

Լրատվամիջոցը նշում է, որ այսպիսով Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, որը մեկ ամիս է՝ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է:

«Ես հայկական արմատներ ունեմ հայրական կողմից, պապիկիս, նույնիսկ մորս կողմից, ես կիսով չափ հայ եմ: Ես պարզապես ուզում էի իմ ժողովրդին ցույց տալ ուժ և աջակցություն», - քառորդ եզրափակիչից հետո ասել է Խաչանովը լրագրողներին:

Կարեն Խաչանովի հաղորդագրություններն Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի զայրույթն են առաջացրել: Նրանք Խաչանովի գործողությունները որակել են որպես «ատելության գործողություն» և գրություն են ուղարկել Թենիսի միջազգային ֆեդերացիային՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել թենիսիստի դեմ:

Սակայն Խաչանովին ոչ ոք չի ասել, որ նա դադարեցնի հաղորդագրություններ գրելը:

«Ես դրա մասին ոչինչ չեմ լսել, առայժմ ոչ», - ասել է Խաչանովը:

Խաչանովին է միացել նաև Մելբուրնի հայ համայնքը, որը Ավստրալիայի բաց առաջնությանն է եկել Արցախի դրոշներով:

Հայերեն English Русский Türkçe

Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են

Գերմանիան ևս 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զինամթերք մատակարարելու համար

ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան