Հասարակական

Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել Սյունիքում

1 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել Սյունիքում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի և Մեղրիի բաժինների համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի ծառահատումների դեպքեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հունվարի 19-ին Մեղրիի բաժին են հրավիրվել Սյունիքի մարզում բնակվող երկու տղամարդ։ Նրանք խոստովանել են, որ հունվարի 15-ին իրենք են բենզասղոցով կտրել Ագարակ քաղաքի Աբովյան փողոցի ծառերից մեկը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշվում է, որ, մյուս դեպքում, Կապանի համայնքային ոստիկանները ստուգել են Սյունիքի մարզում բնակվող մի տղամարդու վարած մեքենան, որը բեռնված է եղել փայտանյութով։ Պարզվել է, որ նա Կապանի հարակից անտառից, առանց թույլտվության, հատել է բոխի։ Բենզասղոցը մեքենայում է եղել։ ՈՒԱԶ-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում