Տարածաշրջանային

Թուրքիայի հարավում երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի հարավում երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավում գտնվող Մուղլա առողջարանային նահանգում հունվարի 26-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների վարչությունը:

Ըստ գերատեսչության՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովում, ափից 82 կիլոմետր հեռավորության վրա, ավելի քան 27 կիլոմետր խորության վրա:

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում