Տարածաշրջանային

Իրանը թմրանյութերի դեմ պայքարի համար տարեկան մինչև 1 մլրդ դոլար է ծախսում

2 րոպեի ընթերցում

Իրանը թմրանյութերի դեմ պայքարի համար տարեկան մինչև 1 մլրդ դոլար է ծախսում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը տարեկան 700 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլար է ծախսում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի Իրանի շտաբի գլխավոր քարտուղար Էսկանդար Մոմենին կարևորել է թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային աջակցությունը: Նա IRNA գործակալությանը հայտնել է, որ Միջազգային մարմինների զեկույցների համաձայն՝ թմրանյութերի հայտնաբերման մոտ 92%-ը կատարվում է Իսլամական Հանրապետության կողմից, և երկիրն այս հարցում լիովին միայնակ է։

Թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում զգալի ծախսերը ներառում են սահմանի փակումը, մաքսանենգությանը հակազդելը, թմրամիջոցների տարանցման հայտնաբերումն ու մոնիտորինգը, պահանջարկի կրճատումը, բուժման ապահովումը և այլն: Պաշտոնյան հավելել է, որ Իրանը միջազգային կազմակերպություններից օգնություն չի ստանում:

Ըստ Մոմենիի՝ ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը Թեհրանում գրասենյակ է բացել 1999 թ.-ին, և այդ ժամանակից Իրանը ՄԱԿ-ի հետ լավ համագործակցություն է հաստատել թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում։ Սակայն, չնայած Իրանի գործողություններին հավանություն տալուն, ՄԱԿ-ը ֆինանսական ոլորտում կախված է դոնոր երկրներից, որոնք հիմնականում արևմտյան և եվրոպական երկրներն են։

Մոմենին ընդգծել է այն փաստը, որ թմրամիջոցների դեմ պայքարի գործընթացում Իրանի ամենակարևոր խնդիրն այն է, որ երկիրը սահմանակից է Աֆղանստանին, որը թմրանյութերի ամենախոշոր արտադրողն է, իսկ վերջերս նաև դարձել է մետամֆետամինի խոշոր արտադրող:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում