Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների թիվն աճել է 5 անգամ. նոր վիճակագրություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թ.-ին Վրաստան է այցելել Ռուսաստանի շուրջ 1,1 միլիոն քաղաքացի, ինչը 410,5 %-ով ավելի է, քան 2021 թ.-ին, և 26,1 %-ով պակաս, քան 2019 թ.-ին, հետևում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Ընդհանուր առմամբ, 2022 թ. ընթացքում Վրաստան է այցելել 5,4 միլիոն միջազգային ճանապարհորդ, ինչը 188,5 %-ով ավելի է, քան 2021 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։ Ցուցանիշները համավարակին նախորդած ժամանակաշրջանի համեմատությամբ վերականգնվել են 58%-ով:

Ընդհանուր այցելություններից 3,6 միլիոնը եղել են զբոսաշրջային այցելություններ, ինչը 131,6 %-ով ավելի է, քան 2021 թ.-ին: Վրաստանը 2019 թ.-ի ցուցանիշները վերականգնել է 71,9 %-ով։ Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ Ռուսաստանն առաջատարն է Վրաստան իր քաղաքացիների այցելությունների քանակով։

Միայն 2022 թ. դեկտեմբերին երկիր է այցելել 89,5 հազար ՌԴ քաղաքացի, ինչը 385,4 %-ով ավելի է 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, և 37,1 %-ով ավելի, քան 2019 թ.-ին։

2022 թ. Վրաստան կատարած միջազգային այցելությունների առաջին հնգյակի մեջ մտնող երկրներն են Ռուսաստանը (1 մլն 87,3 հազար, աճը՝ 410,5 %), Թուրքիան (925,6 հազար, աճը՝ 183,5 %), Հայաստանը (742,6 հազար, աճը՝ 350,9 %), Իսրայելը (210,2 հազար, աճը՝ 108,7 %), Ուկրաինան (168,9 հազար, աճը՝ 16,6 %):

Զբոսաշրջիկների հիմնական մասը՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 66,4%-ը, Վրաստան է ժամանել երկրի ցամաքային սահմաններով։

Այս առումով առաջատար է վրաց-թուրքական սահմանի «Սարփի» անցակետը, երկրորդ տեղում վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի» անցակետն է։

Երկրորդ տեղում օդային ճանապարհով այցելություններն են՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 32,7%-ը։ Այստեղ առաջատարը Թբիլիսիի միջազգային օդանավակայանն Է, որի ծառայություններից օգտվել է ավելի քան մեկ միլիոն ուղևոր։

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ