Հասարակական

Պարեկները հունվարի 16-23-ը Երևանում հայտնաբերել են 4 868, Շիրակի և Լոռու մարզերում՝ 1633 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները հունվարի 16-23-ը Երևանում հայտնաբերել են 4 868, Շիրակի և Լոռու մարզերում՝ 1633 խախտում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հունվարի 16-ից 23-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4868 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 128 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 180, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 290 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 109, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 4, չամրակապված վարելու՝ 125, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 253, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 123 իրավախախտումներ։ 361 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 575-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 132-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 67 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1633 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 107 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 39, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 80 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 82, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 39 իրավախախտումներ։ 65 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 353-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 31-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 9 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում