Տարածաշրջանային

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում. Վոլոդին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում. Վոլոդին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, ամրապնդվում են փոխադարձ վստահությունն ու փոխգործակցությունը, հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Այսօր Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները նոր մակարդակի են հասնում, որն առանձնանում է փոխվստահության ամրապնդմամբ և գործնական փոխգործակցության խորացմամբ»,- ասել է նա Պետդումայի և Իրանի խորհրդարանի համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի երրորդ նիստի ընթացքում։

Պետդումայի նախագահը նշել է, որ ավարտվում է նոր հիմնարար միջպետական ​​պայմանագրի և մի շարք պրոֆիլային համաձայնագրերի պատրաստումը, որոնք նախատեսում են համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, գյուղատնտեսության և մաքսային կարգավորման:

«Սա, ըստ էության, աննախադեպ է մեր հարաբերություններում, քանի որ դրանք ընդգրկում են գործնականում բոլոր ոլորտները»,- հավելել է Վոլոդինը։

Պետդումայի նախագահը նաև հայտնել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև հարկավոր է ավելի ակտիվորեն օգտագործել ազգային արժույթներով հաշվարկները՝ նշելով, որ փոխադարձ հաշվարկներում ռուբլու և ռիալի բաժինը գերազանցում է 60 %-ը: Վյաչեսլավ Վոլոդինը հունվարի 22-ի երեկոյան երկօրյա այցով ժամանել է Թեհրան: Ըստ իրանական IRNA գործակալության՝ Վոլոդինին այսօր առավոտյան Մեջլիսում ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում