Տարածաշրջանային

Թալիբները հայտնել են Իրանի ջրամատակարարումը կրճատելու պատճառը

3 րոպեի ընթերցում

Թալիբները հայտնել են Իրանի ջրամատակարարումը կրճատելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբների արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին Իրանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, Աֆղանստանում դեսպան Հասան Քազեմի Քումիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թալիբները հարգում են Իրանի իրավունքները ջրի նկատմամբ, և մատակարարումների կրճատումը բացատրել Է երաշտով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Մենք հավատարիմ ենք Աֆղանստանի և Իրանի միջև ստորագրված ջրի շուրջ համաձայնագրերին, սակայն ջրի քանակը նվազել է անձրևների բացակայության և երաշտի պատճառով: Հուսով եմ, որ տեղումների ավելացմանը զուգահեռ այս խնդիրը կլուծվի», - հայտարարել Է Մութաքին, որի խոսքը Twitter-ում մեջբերել է թալիբների ԱԳՆ-ի մամուլի խոսնակի տեղակալ և հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրենի օգնական Հաֆիզ Զիա Ահմադը։

«Քումին հայտարարել է, որ հաշվի առնելով երկրների միջև ձեռք բերված համաձայնության կարևորությունը՝ հարկավոր Է ջանքեր գործադրել՝ ջուրն այնպես կառավարելու, որ այն զուր չվատնվի»,- ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ կողմերը հանգամանորեն քննարկել են քաղաքական և տնտեսական թեմաներ, հայտնել են իրենց վճռականությունը՝ զարգացնելու համագործակցությունը իսկական բարիդրացիության հիման վրա և հաշվի առնելով փոխադարձ շահերը։

Փորձագետների կարծիքով՝ Իրանի և Աֆղանստանի միջև ջրի հետ կապված խնդիրները պատմական տարբեր փուլերում երկու երկրների միջև սահմանազատման հետևանք են։ Անցած 150 տարվա ընթացքում Իրանի և Աֆղանստանի միջև ստորագրվել Է սահմանային գետերի ջրի օգտագործման մասին չորս համաձայնագիր, սակայն դրանք այդպես Էլ լիովին չեն իրագործվել։

Արդյունքում կողմերը միմյանց մեղադրել են ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։

Փորձագիտական ​​տվյալներով՝ Աֆղանստանի ջրային պաշարները կազմում են տարեկան 70 միլիարդ խորանարդ մետր։

Դրա միայն 20%-ն է օգտագործվում երկրի կարիքների համար, 80%-ը գնում է Իրան, Պակիստան և Կենտրոնական Ասիա։ Վերջին տասնամյակների ընթացքում Աֆղանստանը մի քանի խոշոր ջրամբարներ և ամբարտակներ է կառուցել Հիլմենդ գետի վրա, ինչը ջրի խնդրի շուրջ Իրանի և Աֆղանստանի միջև վեճերի պատճառ է հանդիսանում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում