Երևանում արհեստական բանականության թեմայով քննարկում կանցկացվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 25-ին Ռենդերֆորեսթի գրասենյակում տեղի կունենա «Արհեստական բանականությունը և աշխատաշուկան․ վտանգներ և հնարավորություններ» պանելային քննարկումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Open.ai ընկերության GPT-3 նեյրոնային ցանցը և վերջինիս ChatGPT-3 մոդուլի գոյությունը հեղափոխական նշանակություն են ունեցել ոչ միայն արհեստական բանականության, այլև ամբողջ ՏՏ ոլորտի և տեխնոլոգիական աշխատաշուկայի վրա։

Հայաստանում նույնպես թե՛ գործարարները և թե՛ ՏՏ ոլորտի աշխատակիցները արդեն իսկ սկսել են օգտագործել ChatGPT-3 մոդուլը առօրյա աշխատանքում՝ արագացնելով և հեշտացնելով մի շարք պրոցեսներ։

Պանելային քննարկման մասնակիցները կներկայացնեն՝ ինչպես սովորել ապրել «նեյրոնային ցանցերի» աշխարհում, ինչ է արդեն փոխվել աշխատաշուկայում և ինչեր դեռ կփոխվեն, ինչպես է կարելի արդյունավետ կիրառել գործիքը կրթության և աշխատանքի մեջ, ինչ պրոցեսներ կարող են արագանալ ու հեշտանալ մեքենայական ուսուցման գործիքների միջոցով և որ մասնագիտություններին է վտանգ սպառնում արհեստական բանականության զարգացման հետ զուգահեռ։

Քննարկմանը կմասնակցեն Renderforest ընկերության հիմնադիր Նարեկ Սաֆարյանը, Dowork.ai-ի հիմնադիր Մուշեղ Գևորգյանը, Krisp-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը։ Այն կվարի մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում