Տարածաշրջանային

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թ. մայիսի 14-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսա քաղաքում երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Anadolu» գործակալությանը:

Ի սկզբանե ընտրությունները նշանակված էին հունիսի 18-ին, սակայն Էրդողանը բազմիցս հայտարարել էր, որ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ավելի վաղ։ Նրա կուսակցությունից շատերը նշում էին, որ հունիսին կայանալիք ընտրությունները կհամընկնեն զբոսաշրջային ​թեժ ​սեզոնի հետ, ուստի ավելի լավ է փոխել դրանց օրը:

Արևմտյան ԶԼՄ-ները գալիք ընտրություններն անվանում են Էրդողանի համար «ամենամեծ փորձությունը» վերջին 20 տարում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում