Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-3/23. Աթվուդ, Վեռն, Գրաչովա

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-3/23.  Աթվուդ, Վեռն, Գրաչովա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2022 թվականի վերջում և 2023 թվականի սկզբում հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների երեք ուշագրավ գիրք՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն

Մարգարեթ Աթվուդ, «Պենելոպեական»

margaret.jpg (265 KB)

Մարգարեթ Աթվուդի «Պենելոպեական» վիպակը (2005), որ թարգմանվել է մոտ երեսուն լեզվով, անտիկ գրականության կոթողներից մեկի՝ «Ոդիսական»-ի իգական տարբերակն է, ասել է թե՝ հոմերոսյան վիպերգի անսպասելի վերակերպումը Ոդիսևսի հետ ամուսնանալուց հետո քսան տարի հեռուները մեկնած կողակցի վերադարձին սպասող Պենելոպեի տեսանկյունից: Ինչն անէական է ու երկրորդական «Ոդիսական»-ում, կարևորվել է և առաջին պլան մղվել «Պենելոպեական»-ում, մանավանդ տասներկու աղախինների մահապատիժը, որոնք դատապարտվում են Ոդիսևսի բացակայության ընթացքում նրա կնոջ ձեռքին հետամուտ փեսացուների հետ կենակցելու համար: Աղախինների խումբն այստեղ հանդես է գալիս հին հունական ողբերգությանը բնորոշ պարերգակների դերում: «Պենելոպեականը» պոստմոդեռնիստական գործ է տրագիկոմիկական շնչով և արձակի ու չափածոյի համադրմամբ: Աթվուդն իրեն հատուկ փայլով վերաձևել է, բոլորովին այլ շեշտադրումներով ու նորովի ներկայացրել «Ոդիսական»-ի վաղեմի պատմությունը: Թարգմանությունը՝ Զավեն Բոյաջյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Ժյուլ Վեռն, «Աշխարհի շուրջը 80 օրում»

80orum.jpg (145 KB)

«Աշխարհի շուրջը 80 օրում» վեպը դասական արկածային գրականության լավագույն վեպերից է: Ժյուլ Վեռնը ոգեշնչվում է ամսագրերից մեկում լույս տեսած հոդվածից, որում ապացուցվում էր, որ ցանկացած ճանապարհորդ, օգտագործելով ժամանակակից փոխադրամիջոցները, հեշտությամբ կարող է շրջել աշխարհով մեկ: Վեպն առաջին անգամ լույս է տեսել 1872 թվականին:

Գրքում պատմվում է անգլիացի Ֆիլեաս Ֆոգի և նրա սպասավոր ֆրանսիացի Ժան Պասպարտուի՝ աշխարհի շուրջը կատարած ճանապարհորդության մասին, որը ձեռնարկվում է գրազի արդյունքում: Ֆոգի ճանապարհորդությունը սկսվում է Անգլիայից, այնուհետև նա ուղևորվում է Ֆրանսիա, Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա: Ճանապարհի ընթացքում նրանք ընկնում են բազմաթիվ արկածների մեջ, հանդիպում են տարբեր խոչընդոտների, որոնցից ամենատևականը դառնում է խուզարկու Ֆիքսը: Վեպում մանրամասնորեն նկարագրվում են այն ժամանակվա տեղափոխման միջոցները և պայմանները՝ փոստանավերը, շոգենավերը, առագաստանավերը, բացի դրանից՝ ճանապարհորդները ստիպված էին օգտվել առագաստով սահնակներից և նույնիսկ փղից: Ֆրանսերենից թարգմանեց Անուշ Նիկողոսյանը։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Մարգարիտա Գրաչովա, «Երջանիկ՝ առանց ձեռքերի»

erjanik.png (3.40 MB)

Թվում է՝ սա մտացածին կամ սցենարիստների հորինած պատմություն է։ Որքան էլ անհավատալի է, բայց այն ամբողջությամբ իրական է։ 2017-ի դեկտեմբերին Դմիտրի Գրաչյովը կնոջն ու երկու երեխաների մորը տանում է անտառ ու կտրում երկու ձեռքերը։

Բժիշկներին հաջողվում է հրաշքով փրկել Մարգարիտայի մի դաստակը, մյուսի փոխարեն հիմա պրոթեզ է, որի համար ամբողջ աշխարհն է փող հավաքել։ Ինչո՞ւ ամուսինն այդպես էլ իրեն մեղավոր չճանաչեց։ Ինչպե՞ս է հիմա ապրում Ռիտան, կկարողանա՞ մոռանալ իր հետ կատարված մղձավանջը։ Ինչպե՞ս հաղթահարել ընտանեկան բռնությունը, ուժ գտնել ապրելու համար։ Այն էլ՝ երջանի՛կ ապրելու։ Սիրո, գազանության և նոր կյանքի մասին վավերագրական վեպի յուրաքանչյուր էջը գրված է սրտով։ Թարգմանիչ՝ Անուշ Մուրադյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում