Տարածաշրջանային

Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները

1 րոպեի ընթերցում

Իրանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանն ու Չինաստանի նորանշանակ ԱԳ նախարար Ցին Գանը հեռախոսազրույցում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Չինաստանի ԱԳ նախարարն իրանցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Չինաստան:

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող՝ ընթացիկ տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները։

Ամիր Աբդոլլահիանը մատնանշել է Չինաստանի փոխվարչապետի վերջին հաջող այցը Թեհրան՝ նշելով, որ երկու երկրների միջև բարձր մակարդակի պատվիրակությունների փոխայցերն ավելի կխորացնեն Իրան-Չինաստան հարաբերությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում