Տարածաշրջանային

Իրանը կարող է եվրոպական բանակները որակել ահաբեկչական կազմակերպություններ

2 րոպեի ընթերցում

Իրանը կարող է եվրոպական բանակները որակել ահաբեկչական կազմակերպություններ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանը պատրաստվում է ուղղումներ մտցնել գործող օրենսդրության մեջ՝ Եվրամիության երկրների բանակները ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություններ:

Այդ քայլը կարվի՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Եվրամիության ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելուն, հայտարարել Է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Ահմադ Նադերին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

«Խորհրդարանում պատրաստվել է «Միացյալ Նահանգների կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու պատասխան միջոցների մասին» օրենքում ուղղումներ մտցնելու նախագիծ... Այդ նախագիծը տարածվելու Է ԵՄ-ի բոլոր անդամ երկրների վրա, ինչպես նաև նրանց պատկանող զինված ուժերի, նրանց կազմակերպությունների ու հաստատությունների վրա, որոնք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կներառեն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում», - Նադերիի խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը:

Նախօրեին Եվրախորհրդարանը հավանություն է տվել մի բանաձևի, որը ԵՄ-ի ղեկավարությանը կոչ է անում ԻՀՊԿ-ն ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում՝ իբր ահաբեկչական գործունեության, ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների և Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցի ժամանակ Եվրախորհրդարանի այս մտադրությունը համարել Է «Եվրոպայի կրակոց սեփական ոտքին»:

Նա կոչ է արել Եվրոպային՝ մտածել իր իմպուլսիվ մտադրության բացասական հետևանքների մասին և անցնել Իրանի հետ կառուցողական փոխգործակցության։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում