Հասարակական

Գերեզմանատնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

1 րոպեի ընթերցում

Գերեզմանատնից գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Ապարանի բաժնում հունվարի 10-ին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արագյուղի գերեզմանատնից գողացել է ծնողների գերեզմանի դյուրալյումինե նախշազարդերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ըստ աղբյուրի՝ Ապարանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Կոտայքի մարզի Արզական գյուղի 28-ամյա բնակիչը: Նա հունվարի 18-ին Արզական գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում