Ազգային հերոս Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Հայաստանի Զինված ուժերի երկրորդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել Գարեգին Պողոսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Ավելի վաղ նախագահի հրամանագրով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվել էր Վահրամ Գրիգորյանը: Վահրամ Գրիգորյանի պաշտոնանկությունը հաջորդել էր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական հրդեհին, որի հետևանքով զոհվել է ՀՀ ԶՈՒ 15 զինծառայող:

Գարեգին Պողոսյանը Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին պարգևատրվել է «Հայրենիքի» շքանշանով: Նա կոչումով գնդապետ է:

Լուսանկարը՝ Սիփան Գյուլումյանի

Հայերեն English Français Русский