Ադրբեջանի գործողությունները շատ են խոչընդոտում խաղաղության գործընթացին. Խանդանյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, Ադրբեջանի նախագահի կողմից արվող քաղաքական հայտարարությունները շատ են խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի գործընթացին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը խորհրդարանական ճեպազրույցում:

Նա չհամաձայնեց դիտարկման հետ, թե խաղաղության գործընթացը փակուղում է՝ հիշեցնելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ Հայաստանն իր առաջարկներն ուղարկել է Ադրբեջանին և սպասում է արձագանքի:

«Իհարկե, Ադրբեջանի վարքն ու գործողությունները շատ խոչընդոտում են գործընթացին: Խոսքը թե Լաչինի միջանցքի, թե Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման մասին է: Ադրբեջանի նախագահի կողմից արվող քաղաքական հայտարարությունները ևս խոչընդոտում են»,-ասաց Խանդանյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պետքարտուղարը պատրաստակամություն է հայտնել որպես միջնորդ նպաստել խաղաղության պայմանագրի գործընթացի առաջխաղացմանը:

Նա նշեց նաև, որ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթացը մեկնարկել է Վաշինգոտոնում, բայց Հայաստանը միշտ ասել է, որ պատրաստ է յուրաքանչյուր հարթակում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ: Կարևոր է, որ միջնորդ կողմը կարողանա երաշխավորել այդ պայմանագրի կենսունակությունը:

«Եվ մենք մեր ուղենիշներից չենք շեղվում, շարունակելու ենք ամեն ինչ անել, որ դա իրականություն դառնա»,-ասաց պատգամավորը:

Հայերեն

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

Չինաստանի կառավարման համակարգը հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է հասկանալ Չինաստանի կոմունիստական կուսակցության կառավարման համակարգը. դեսպան Լի Սինվեյի հոդվածը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հոկտեմբեր, 2026

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող ավտոբուսի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի հարվածելու մասին

Քուշները հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին

COP17-ը բարձրացրել է Հայաստանի միջազգային հեղինակությունը և հիմք ստեղծել նոր համագործակցությունների համար. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Եվրոպական ինդեքսներն աճել են - 12/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 12/11/26