Հասարակական

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին 15 զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին 15 զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը ցավակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 15 հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում 2023 թվականի հունվարի 19 գիշերը Գեղարքունիքի մարզում բռնկված հրդեհի պատճառով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողների մահվան կապակցությամբ: Մենք խորը վշտով ենք ընդունել զինծառայողների ողբերգական մահվան մասին լուրը: Կիսում ենք զոհերի ընտանիքների, հարազատների և մտերիմների անդառնալի կորստի ցավը և աջակցության խոսքեր ենք փոխանցում նրանց համար այս դժվար պահին: Տուժածներին և վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում