«Ինտեր»-ը` Իտալիայի Սուպերգավաթակիր. Մխիթարյանի 5-րդ Սուպերգավաթը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթակիր երկրորդ տարին անընդմեջ դարձավ Միլանի «Ինտեր»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի «King Fahd» մարզադաշտումկայացած խաղում միմյանց դեմ մրցեցին Միլանի երկու թիմերը` «Միլան»-ը և «Ինտեր»-ը: Հանդիպման մեկնարկից ընդամենը 10 րոպե անց «Ինտեր»-ը բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Ֆեդերիկո Դիմարկոն: Մինչ խաղակեսի ավարտը «ներաձունիները» խփեցին նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Էդին Ջեկոն:

Երկրորդ կեսում «Միլան»-ին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Բայց «Ինտեր»-ին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Հաղթական վերջակետի հեղինակ դարձավ աշխարհի նորընծա չեմպիոն Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

«Միլան»-«Ինտեր»` 0:3:

«Ինտեր»-ին հաջողվեց երկրորդ տարին անընդմեջ դառնալ Իտալիայի Սուպերգավաթակիր` ընդհանուր առմամբ 7-րդ անգամ նվաճելով այս տիտղոսը:

Հայերեն العربية Русский

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը

Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ Փաշինյան

Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը

Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ հարաբերությունները․ Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Մեր ռազմավարությունն է էներգետիկ 100 տոկոսանոց անկախություն ունենալը. Նիկոլ Փաշինյան

«Իսկ ի՞նչ կլիներ, եթե…». «Հորիզոնից անդին» մրցույթը փնտրում է Հայաստանի ապագան գրող հեղինակներին

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից

Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան