Հասարակական

Ոստիկանները բացահայտել են բենզալցակայանում կատարված ավազակությունը. 37-ամյա տղամարդը ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Ոստիկանները բացահայտել են բենզալցակայանում կատարված ավազակությունը. 37-ամյա տղամարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 16-ին, ժամը 23.05-ին, զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ խփել են բենզալցակայանի աշխատակցի գլխին և գողացել փողը, իսկ աշխատակիցը արնաշաղախ վիճակում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին բենզալցակայանի 43-ամյա լիցքավորողը հաղորդում է տվել, որ ժամը 22.30-ին անհայտ անձը, բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով, իրենից վերցրել է բանալին և մոտ 30 րոպե զուգարանից դուրս չի եկել, իսկ երբ ինքը փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, նա անսպասելի հրել և գետնին է գցել իրեն, քարով խփել գլխին և հափշտակելով իր մոտ եղած փողը՝ դիմել է փախուստի:

«Ավազակության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Ջերմուկ քաղաքի 37-ամյա բնակիչը: Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին, ժամը 17.30-ին, Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում 37-ամյա տղամարդը հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում