Պաշտոնական

Պետք է անել ամեն ինչ, որ աշխարհում համերաշխություն լինի. Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին

1 րոպեի ընթերցում

Պետք է անել ամեն ինչ, որ աշխարհում համերաշխություն լինի. Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբիանդամ Գուրգեն Արսենյանի ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին եւ գրառում կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Այս ամենը տեսնելուց հետո կարող եմ ասել, որ ՄԱԿ-ում եւ այլ ատյաններում մենք շարունակելու ենք խոսել խաղաղության մասին: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի համերաշխություն լինի ամբողջ աշխարհում»,- ասել է Բերենիսե Խուարես Նավառետեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում