Իրանում գնահատել են Ռուսաստանի հետ ավտոմեքենաների համատեղ արտադրության հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը չի բացառում Ռուսաստանի հետ ավտոմեքենաների արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օմիդ Ղալիբաֆը:

«Իրանում կամ Ռուսաստանում համատեղ ավտոարտադրությունը և գործարանի բացումը կախված է այն բանից, թե ինչ հաջողությամբ մենք կկարողանանք արտահանել մեր մեքենաները Ռուսաստան և դուրս գալ նրա շուկա, և որքանով իրանական մոդելները կընդունվեն Ռուսաստանում: Դրանից հետո մենք արդեն կքննարկենք ներդրումները համատեղ արտադրությունում և մեր ավտոշուկայի զարգացումը Ռուսաստանում», - ասել Է նա։

Նոյեմբերի վերջին Իրանի ավտոպահեստամասեր արտադրողների ասոցիացիայի ղեկավարը հայտարարել Էր, որ Իսլամական Հանրապետությունը հուշագիր է ստորագրել Ռուսաստանի հետ՝ 300 միլիոն դոլար արժողությամբ իրանական ավտոմեքենաներ արտահանելու շուրջ։

Ղալիբաֆը նշել է, որ առայժմ նման առաքումներ չեն եղել։ Միաժամանակ նա նշել Է, որ մեքենաներն արտահանվելու են կա՛մ արդեն հավաքված տեսքով, կա՛մ քանդված, բաղադրամասերի տեսքով, որոնք կհավաքվեն արդեն ռուսաստանյան ձեռնարկություններում։

Նրա խոսքով, առաջին մատակարարումների իրականացման համար իրանական կողմը պետք է ստանա Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների լիցենզիաները, իսկ ավտոմեքենաների համար պահանջվում է ՌԴ պետստանդարտի կողմից հաստատում։

Հայերեն Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա