Հասարակական

Պարեկները հունվարի 9-ից 16-ը Երևանում հայտնաբերել են 4292, Շիրակի և Լոռու մարզերում՝ 1724 խախտում

2 րոպեի ընթերցում

Պարեկները հունվարի 9-ից 16-ը Երևանում հայտնաբերել են 4292, Շիրակի և Լոռու մարզերում՝ 1724 խախտում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում հունվարի 9-ից 16-ը իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4292 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 286 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 134, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 108, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 184, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 106 իրավախախտումներ։ 362 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 533-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 112-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 45 անձ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1724 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 123 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 119 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 15, չամրակապված վարելու՝ 56, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 22, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 2 իրավախախտումներ։ 103 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 364-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 29-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 17 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում