Հասարակական

Fly Arna-ն փետրվարի 7-ից կմեկնարկի ուղիղ չվերթներ դեպի Նովոսիբիրսկ

2 րոպեի ընթերցում

Fly Arna-ն փետրվարի 7-ից կմեկնարկի ուղիղ չվերթներ դեպի Նովոսիբիրսկ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը փետրվարի 7-ից կմեկնարկի իր վեցերորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Նովոսիբիրսկ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ավիաընկերությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի:

«Մոսկվայից, Սոչիից եւ Սանկտ Պետերբուրգից հետո Նովոսիբիրսկը Ռուսաստանի Դաշնության չորրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Այն ավանդաբար պահանջված ուղղություն է, եւ այս նոր ուղիղ թռիչքներով ազգային ավիափոխադրող Fly Arna-ն կստեղծի էլ ավելի շատ հնարավորություն այդ ճամփորդությունը կազմակերպել առավել հարմարավետ եւ մատչելի: Ինչպես արդեն նշել ենք, 2023-ին եւս հավատարիմ ենք մնալու մեր նպատակներին եւ շարունակելու ենք ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում