Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի առաջին նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց:
Խորհրդարանը կքննարկի «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին «Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:
Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն նաև «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Նիստերի օրակարգում է նաև Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը: