Մշակույթ

Վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը

1 րոպեի ընթերցում

Վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 82-րդ տարում վախճանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Հենրիխ Ղազարյանը, «Վկոնտակտե» սոցիալական ցանցում հայտնել է Տվերի Պատանի հանդիսատեսի թատրոնը:

«Մեծ ափսոսանքով հայտնում ենք, որ մեր թատրոնը կորցրել է գործընկերոջը, ընկերոջը և ականավոր պրոֆեսիոնալին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Տվերի ՊՀԹ-ն ցավակցություն է հայտնել արտիստի ընտանիքին և մտերիմներին։ Արտիստի հետ հրաժեշտի օրն ու վայրը դեռ ճշտվում են։

Ղազարյանը հայտնի է մի շարք ներկայացումներում ունեցած դերերով։ Հանդես է եկել նաև որպես բեմադրիչ։ Նա խղացել է Չիմկենտի (Շիմկենտ), Մագնիտոգորսկի, Տալլինի, Նովգորոդի, Իժևսկի, Նովոմոսկովսկի, Մագնիտոգորսկի, Պետրոզավոդսկի, Կալինինի (Տվեր) դրամատիկական թատրոններում։ Տվերի ՊՀԹ-ին, որն այս տարվա հունվարին դարձավ 91 տարեկան, նա ծառայել է 1977 թվականից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում