Տարածաշրջանային

Իրանը վստահեցրել է, որ դժվարին ժամանակներում կմնա Լիբանանի բարեկամը

1 րոպեի ընթերցում

Իրանը վստահեցրել է, որ դժվարին ժամանակներում կմնա Լիբանանի բարեկամը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել Լիբանանի հետ տնտեսության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA-ից, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Բեյրութում լիբանանցի մի շարք քաղաքական ու մշակութային գործիչների հետ հանդիպմանը Ամիր Աբդոլլահիանը վստահեցրել է, որ Թեհրանը կմնա Լիբանանի բարեկամը դժվարին ժամանակներում։

Նա ընդգծել է, որ լիբանանյան քաղաքական կուսակցությունները բավականաչափ կոմպետենտ են՝ առանց արտաքին միջամտության իրենց երկրի նախագահին ընտրելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում