Հասարակական

Արարատի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Արարատի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հունվարի 12-ին մեկնել են Լանջանիստ գյուղի հանդամասերից մեկը, որտեղ Վեդիի 53-ամյա բնակչի մոտ հայտնաբերել են «ԻԺ-18 ԵՄ» մոդելի մեկփողանի ողորկափող հրազեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նա ձերբակալվել և տարվել է Արարատի բաժին: Անձնական խուզարկությամբ Վեդիի 53-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է որսորդական հրազենի 3 փամփուշտ: Ըստ նրա՝ հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ պապին, և ինքը օրինական փաստաթղթեր չունի:

Նշվում է, որ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում